Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չինաստանում օսկարակիր «Բոհեմական ռապսոդիա»-ից կհեռացվեն թմրամոլության և միասեռականության տեսարանները

Չինաստանում օսկարակիր «Բոհեմական ռապսոդիա»-ից կհեռացվեն թմրամոլության և միասեռականության տեսարանները

18:22 | 01.03.2019 | Մշակույթ

Լեգենդար Queen ռոք խմբի և դրա վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի մասին կենսագրական «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը Չինաստանում ցուցադրվելուց առաջ լուրջ գրաքննության կենթարկվի:

Ինչպես նշում է The Guardian-ը, օսկարակիր ֆիլմից կհեռացվեն միասեռական հարաբերությունների բոլոր տեսարանները: Հակառակ դեպքում Չինաստանի իշխանությունները թույլ չեն տա ֆիլմի ցուցադրությունը երկրում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմում Մերկուրիի դերակատար Ռամի Մալեքը, որն այս տարի «Օսկար» է ստացել «Լավագույն դերասան» անվանակարգում, համբուրվում է տարբեր տղամարդկանց հետ:

Բացի այդ, «Բոհեմական ռապսոդիա»-ից կհեռացվեն այն տեսարանները, որոնցում դերասանները թմրանյութ են օգտագործում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси