Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը փակելու մասին խոսք չկա, խոսքը վարչարարության մասին է. Նազենի Ղարիբյան

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը փակելու մասին խոսք չկա, խոսքը վարչարարության մասին է. Նազենի Ղարիբյան

15:00 | 01.03.2019 | Մշակույթ

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը փակելու կամ պետական հոգնածությունից դուրս հանելու մասին խոսք չկա։  Այս մասին այսօր՝ մարտի 1-ին,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։

«Փակելու մասին որեւէ խոսք չկա, խոսքը միայն վարչարարության, պատասխանատվության համախմբման, գուցե ավելի օպտիմալ տարբերակ գտնելու մասին է»,–ասաց նա:

Նրա խոսքով՝ տեղեկանքում գրված չէ լուծարել թատրոնը, այլ, որ ինստիտուտի հետ գործի, բայց չի նշանակում, որ պետք է պետական հոգածությունից դուրս գան. «Այս պահին մշակութային որեւէ օջախի պետական հոգածությունից դուրս գալու մասին խոսք չկա: Նախարարությունում չկա որեւէ մասնագետ, որն անձնական վրեժ ունի եւ ուզում է փակել որեւէ թատրոն, եւ ընդհանրապես խոսք չկա որեւէ թատրոն փակելու մասին»։

Նազենի Ղարիբյանի համոզմամբ՝ թատրոնը կարող է դառնալ ուսանողական եւ փորձարարական հարթակ, պահպանելով հանդերձ պրոֆեսիոնալների կազմը եւ ներկայացումների ցանկը, նրանց գործունեությունն ուղղորդել դեպի ինստիտուտ. «Խոսք չկա Ուսանողական թատրոնի մասին, այլ ուսանողների դերասան ռեժիսորների պրոֆեսիոնալ թատրոնի համար ստեղծել մի հարթակ, որտեղ կկարողանան ավելի պրոֆեսիոնալ աշխատել»։

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը հավաստիացրեց՝ Մշակութի նախարարությունն ունի ոլորտի մասնագետներ եւ փորձագետներ, որոնք կարող են համապատասխան ուսումնասիրությունը կատարել եւ վերլուծություն կատարել։

Համազգային թատրոնի կուսակցական լինելու իր պնդումների մասին հարցին, Նազենի Ղարիբյանը պատասխանեց. «Եթե մտածում եք կուսակցական թատրոն լինելը շատ վատ բան է, ապա կարող է ազդել, սակայն ես այդպես չեմ կածում։ Նա շեշտեց՝ Համազգային թատրոնը հիմնադրվել է որպես կուսակցական 1991 թվականին. «Հիմնադիր Սոս Սարգսյանը դաշնակցական էր։ 2003 թվականից այդ թատրոնը պետական է դարձել եւ այդ հարցը փակվել է»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը վերլուծությունների առաջարկ փաթեթ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Երեւանի կամերային պետական թատրոնը, Երեւանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը եւ ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, եւ վերակազմակերպել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси