Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գյումրու սպանության հետքերով.ԱԺ-ում փակ նիստ կհրավիրվի

Գյումրու սպանության հետքերով.ԱԺ-ում փակ նիստ կհրավիրվի

14:05 | 18.01.2015 | Քաղաքականություն

ԱԺ պետաիրավական, Արտաքին հարաբերությունների, Պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության մշտական հանձնաժողովների կողմից հունվարի 21-ին հրավիրվելու է փակ նիստ: Այս մասին հայտնում են Xnews.am-ի աղբյուրները:

Փակ նիստին հրավիրված են լինելու ՀՀ գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության, Ազգային անվտանգության  ծառայության,  ինչպես նաև Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց:

Արթուր Կարապետյան

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси