Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Համացանցում հայտնվել է Facebook-ի ղեկավարների գաղտնի նամակագրությունը

Համացանցում հայտնվել է Facebook-ի ղեկավարների գաղտնի նամակագրությունը

13:55 | 23.02.2019 | Facebook

Facebook-ի ղեկավարների գաղտնի նամակագրությունը էլեկտրոնային փոստով հայտնվել է համացանցում, գրում է The Guardian-ը:

Հրատարակությունն ընդգծում է, որ խոսքը նաեւ սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մասին է:

Ինչպես նշվում է, ուրբաթ՝ փետրվարի 22-ին, GitHub ռեսուրսում տեղադրվել են  Facebook-ի եւ Six4Three- ի միջեւ դատական գործով շուրջ 60 էջ նյութեր: Դրանց թվում եղել են նաեւ ընկերության ղեկավարության էլեկտրոնային նամակները, որոնցում նրանք քննարկում են  սոցիալական ցանցի աշխատանքի խափանումները:

Ընդգծվում է, որ այս պահին թերթը չի կարողացել ինքնուրույն հաստատել այդ փաստաթղթերի իսկությունը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси