Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լոս Անջելեսում 48 տարեկանում մահացել է կոմիկ դերասան Բրոդի Սթիվենսը

Լոս Անջելեսում 48 տարեկանում մահացել է կոմիկ դերասան Բրոդի Սթիվենսը

10:44 | 23.02.2019 | Մշակույթ

Միացյալ Նահանգներում կյանքի 49-րդ տարում անսպասելիորեն մահացել է կատակերգու դերասան Բրոդի Սթիվենսը, այս մասին հաղորդում է USA Today պարբերականը:

Արտիստի մենեջերը լրատվամիջոցին հայտնել է, որ դերասանի մահը հանկարծակիի է բերել բոլորին: 

Ըստ TMZ-ի հաղորդած տվյալների՝ Սթիվենսի մարմինը գտել են Լոս Անջելեսի իր տանը: Աղբյուրը նշում է, որ դերասանն ինքնասպանություն է գործել: 

Փորձագետները, սակայն, կարծում են, որ մինչ հետաքննության ավարտն ու դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ինքնասպանության մասին տեղեկությունը միանշանակ համարել չեն կարող:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси