Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երանոսյանը՝ սպիրտի դոզայի չափման մասնագետ

Երանոսյանը՝ սպիրտի դոզայի չափման մասնագետ

12:06 | 17.01.2015 | Քաղաքականություն

«Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր: Խմցրին ժողովրդին ինչ-որ մարդիկ, որից հետո ամբոխն անկառավարելի դարձավ: Մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, ինչն էլ բերեց նրան ինչ-որ եղավ»,- անդրադառնալով Գյումրում հունվարի 16-ին տեղի ունեցած բախումներին, ասել է ՀՀ ոստիկության պետի տեղակալ, «ականջկտրիչ» Լեւոն Երանոսյանը: Այն, որ վերջինիս արտահայտած մտքերը վաղուց արդեն որեւէ տրամաբանություն չեն պարունակում ակնհայտ է: Սակայն հարց է առաջանում, այդ ինչպես կարողացավ Երանոսյանը կարճ ժամկետում մեկ առ մեկ «հոտոտել» հավաքված բազմությանը, եւ «գռադուսնիկի» դեմքով հայտարարել, որ հավաքված քաղաքացիների 80-ը տոկոսը հարբած է եղել:

Ոստիկանական համակարգում պատասխանատու պաշտոն զբաղեցնող Երանոսյանն առնվազն պարտավոր է բացատրություն տալ իր արտահայտած մտքի, եւ գյումրեցիների հասեցին հնչեցված մեղադրանքների համար: Իսկ, եթե Լեւոն Երանոսյանի հայտարարությունը իրականության տարրեր պարունակում է, ապա համապատասխան մարմինները պարտավոր են պարզել, թե ո՞վ, կամ ովքե՞ր են հավաքված քաղաքացիների ոգելիչ խմիչքներ «հյուրասիրել»:

Սպիրտի դոզայի չափման մասնագետ ոստիկանության զորքերի հրամանատարը, ով ոչ վաղ անցյալում, սպառնում էր կտրել բոլոր նրանց ականջներն, ովքեր Սերժ Սարգսյանի հասցեին «թթու» խոսք կասեն, կարծես թե փոխել է իր գործելաոճը:

Ըստ էության ՀՀ քաղաքացիներին աջ ու ձախ վախեցնող Երանոսյանը, ում մամուլի հրապարակումների համաձայն Սերժ Սարգսյանը նախատել էր, «ականջ» կտրելու սպառնալիքներ հնչեցնելու համար, հիմա փոխել է «մարտավարությունը»:

Ի դեպ ոստիկանների գործողությունները արդարացնելով էլ Երանոսյանը հայտարարել է, թե հատուկ միջոցներ են կիրառվել, որովհետեւ «ամբոխը ջարդում էր զորքին»: Իսկ, թե ինչու սպիրտի դոզայի չափման գործում «հմտացած» Երանոսյանն ու «ջարդվող զորքը»  չկարողացավ  կառավարել ցուցարարներին, թերեւս այլ թեմա է:

Արթուր Կարապետյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси