Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իտալական Բարի քաղաքը կվճարի հեծանվորդներին

Իտալական Բարի քաղաքը կվճարի հեծանվորդներին

18:55 | 20.02.2019 | Հասարակություն

Ադրիատիկի ափին գտնվող իտալական Բարի քաղաքի քաղաքապետարանը պատրաստվում է կրկնապատկել հեծանվորդների թիվն իր ճանապարհներին 2019 թվականի վերջին։ Որպեսզի բնակիչները ավտոմեքենայից հեծանվի անցնեն՝ քաղաքապետարանը պատրաստվում է վճարել նրանց, ովքեր աշխատանքի կամ սովորելու կգնան հեծանվով, տեղեկացնում է «Եվրոպուլսը»։

Գարնանը կսկսվի այդ ծրագրի փորձնական քառամսյա շրջանը։ Համաձայնություն տված քաղաքացիների հեծանվին կդրվեն հաշվիչներ, եւ ամեն ամսվա վերջին հեծանվորդները կստանան 20 եվրացենտ յուրաքանչյուր կիլոմետրի դիմաց, բայց ոչ ավելի, քան 25 եվրո ամսական։ Կվճարվեն նաեւ զբոսանքները, օրինակ՝ հանգստյան օրերին այգում՝ մեկ կիլոմետրը 4 եվրացենտ։

«Սակագները» կգործեն ավտոմատ՝ կախված ուղեւորության ժամանակից։ Միեւնույն ժամանակ, Բարիի բնակիչները կստանան սուբսիդիա հեծանիվ գնելու համար՝ օգտագործված, նոր եւ անգամ էլեկտրական։

Զուգահեռաբար, քաղաքապետարանը խոստանում է ընդլայնել հեծանվային ենթակառուցվածքը քաղաքի կենտրոնում։ Առայժմ Բարիի կենտրոնն ավելի շատ հարմարեցված է ավտոմեքենաների համար, քան հեծանվորդների։ Օրինակ, այնտեղ չկա հեծանվուղիների ընդհանուր ցանց։ Արդյունքում՝ բնակիչների կեսն ամեն օր նստում է իր մեքենան՝ չնայած հեծանվով երթեւեկելու համար Բարիի փափուկ կլիմային։

Բարին միակ եվրոպական քաղաքը չէ, որը փորձարկում է հեծանվով երթեւեկության վճար մտցնել։ Նման սխեմա փորձարկվել է 2014-ին Փարիզում։ Ավելի ուշ այն փոխարինել են այն աշխատողներին վճարելու սխեմայով, ովքեր կանոնավորապես գալիս են աշխատավայր երկանիվ տրանսպորտով։ Բայց այդ միջոցները սակավարդյունավետ էին՝ առանց հարմարավետ հեծանվային ենթակառուցվածքի ստեղծման. այժմ Փարիզում աշխատողների 3 տոկոսը կանոնավորապես աշխատանքի է գալիս հեծանվով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси