Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանի և Եգիպտոսի միջև մշակույթի և տուրիզմի ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա. փոխվարչապետ

Հայաստանի և Եգիպտոսի միջև մշակույթի և տուրիզմի ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա. փոխվարչապետ

15:36 | 11.02.2019 | Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Կառավարությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է նրան արգասաբեր աշխատանք եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Մհեր Գրիգորյանը նշել է, որ պատմամշակութային ամուր կապերն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունները լավ հիմք կարող են լինել առեւտրատնտեսական համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ երկու երկրների միջեւ սերտ կապեր կան նաեւ կրթության, մշակույթի եւ տուրիզմի ոլորտներում, որտեղ նույնպես համագործակցության մեծ ներուժ կա:

Փոխվարչապետը ներկայացրել է ԵՏՄ անդամ պետությունների եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը եւ հույս հայտնել, որ համաձայնագրի կնքումը նաեւ դրական ազդեցություն կունենա երկկողմ համագործակցության խորացման համար:

Եգիպտոսի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ ջանք չի խնայի հայ-եգիպտական միջպետական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ տարբեր ոլորտներում առկա համագործակցության եւ դրա հետագա զարգացման հնարավորությունների ու հեռանկարի շուրջ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси