Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բոլոր համայնքապետերին, որոնք ունեն իրենց ընտրողների վստահությունը, ես հրավիրում եմ մեզ հետ քայլելու. Փաշինյան

Բոլոր համայնքապետերին, որոնք ունեն իրենց ընտրողների վստահությունը, ես հրավիրում եմ մեզ հետ քայլելու. Փաշինյան

15:32 | 11.02.2019 | Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունում շատ կարեւոր նոր փուլ է բացվում, որի հաջողության համար յուրաքանչյուրի դերակատարումը շատ կարեւոր է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետությունն այլեւս ճանապարհ չունի դեպի հետ, Հայաստանի Հանրապետությունը գնալու է առաջ եւ շատ մեծ տեմպերով քայլելու է առաջ: Եվ բոլոր այն համայնքապետերին, ովքեր ունեն իրենց ընտրողների վստահությունը, ես հրավիրում եմ մեզ հետ քայլելու, մեզ հետ առաջ շարժվելու եւ կերտելու ազատ, հզոր եւ երջանիկ Հայաստան», - եզրափակել է վարչապետը:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները, սուբվենցիայի տրամադրման նոր կարգը, այդ գործընթացում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հնարավոր աջակցությունը եւ օրակարգային այլ հարցեր։

ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն հորիզոնական համագործակցության նոր ձեւաչափ է, որը ենթադրում է համայնքի կողմից կապիտալ որեւէ ծրագիր ներկայացվելու եւ կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասի համաֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից։

Պայմանավորված կոնկրետ ծրագրի ոլորտով, առանձնահատկությամբ, աշխարհագրական դիրքով, ինչպես նաեւ տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ՝ պետական բյուջեից համաֆինանսավորվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքի 30-70 տոկոսի չափով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси