Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ողբերգական վթար Տավուշում. Kia-ն մխրճվել է կայանված «ՎԱԶ 2107»-ի մեջ. վերջինիս վարորդը տեղում մահացել է

Ողբերգական վթար Տավուշում. Kia-ն մխրճվել է կայանված «ՎԱԶ 2107»-ի մեջ. վերջինիս վարորդը տեղում մահացել է

15:28 | 11.02.2019 | Պատահարներ

Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Kia մակնիշի 35 XQ 027 համարանիշի եւ ВАЗ 2107 մակնիշի 35 VA 801 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով «07»-ի վարորդը տեղում մահացել է։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Kia-ի վարորդի եւ «07»-ի մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը 63-ամյա Մուշեղ Հախվերդյանն էր, ով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած է եղել մեքենան, երբ Kia-ն մխրճվել է «07»-ի մեջ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси