Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարությունն այս տարի նույնպես նպատակադրվել է 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին. Փաշինյան

Կառավարությունն այս տարի նույնպես նպատակադրվել է 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին. Փաշինյան

15:17 | 11.02.2019 | Քաղաքականություն

Կառավարությունն այս տարի նույնպես նպատակադրվել է 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցավոք, նախորդ տարի տեղական ինքնակառավարման համակարգն ի վիճակի չեղավ յուրացնել կամ համապատասխան ծավալի ծրագրեր ներկայացնել: Մենք նախորդ տարի էլ 10 մլրդ, նույնիսկ 15 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորելու պատրաստակամություն ենք հայտնել, բայց ծրագիրը մասամբ իրականացվեց, եւ մենք չկարողացանք այդ ցուցանիշին հասնել:

Մեր նպատակադրումը հետեւյալն է՝ քանի որ նաեւ կարեւորագույն խնդիրը ներդրումային միջավայրի եւ ներդրումային տնտեսական ակտիվության խթանումն է, մենք խնդիր ունենք հիմնականում սուբվենցիոն ծրագրերով իրականացնել ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր, ինչն, իհարկե, չի բացառում այլ կարգի ծրագրեր:

Բայց հիմնականում մեր կոչը եւ պայմանն այն է, որ շեշտը դրվի ենթակառուցվածքների վրա՝ ջրային, ոռոգման, ճանապարհային եւ այդպես շարունակ՝ իհարկե, էլի եմ ասում, չբացառելով այլ կարգի ծրագրերը, որոնք միտված կլինեն համայնքների մշակութային եւ հանրային կյանքի աշխուժացմանը»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси