Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պարգևավճարները չեն գերազանցել մեկ դրույքը. Արագածոտնի մարզպետ

Պարգևավճարները չեն գերազանցել մեկ դրույքը. Արագածոտնի մարզպետ

14:58 | 11.02.2019 | Քաղաքականություն

Ոչ մեկը մի քանի անգամ ավել պարգեւավճար չի ստացել, ստորին օղակներից սկսած՝ բոլորը ստացել են, եւ այդ պարեւավճարները չեն գերազանցել մեկ դրույքը: Այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը:

Նրա փոխանցմամբ՝ պարգեւավճարները եղել են արդյունավետ կառավարման եւ աշխատակիցների լավ աշխատանքի շնորհիվ եւ դա եղել է օրենքով սահմանված կարգով. «Ես հենց հիմա վարորդ են փնտում, 80 հազար դրամ է աշխատավարձը, մարզպետարանի հավաքարարի աշխատավարձը 55 հազար դրամ է: 55 հազար դրամով 2 հավաքարար երեք հարկանի շենքը կարո՞ղ է մաքրել, պարգեւավճար տա՞մ, թե՞ ոչ: Միջին եւ ստորին օղակների համար աշխատավարձը պետք է բարձրանա»,-ասաց նա:

Խոսելով մարզում կատարված բարեփոխումներից, մարզպետն ասաց, որ տարիներ շարունակ գումարները անարդյունավետ են բաշխվել, խնայողություններ չեն արվել, ինչի դեմ էլ իրենք պայքարելու են. «Նույն դպրոցներում 4-5 պահակ են պահել տարիներ շարունակ, հարսներին եւ խնամիներին ընդունել են գործի: Կամ 62 հոգանոց դպրոցում 2 փոխտնօրեն է եղել: Այդտեղ են գումարները կորել»,-նշեց նա:

Դավիթ Գեւորգյանի փոխանցմամբ՝ մարզում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել առողջապահության եւ կրթության ոլորտում: Նա լրագրողներին հորդորեց գնալ եւ ցանկացած աշտարակցու հարցնել հիվանդանոցում կատարված փոփոխութունների մասին՝ սկսած սպասարկումից մինչեւ արդյունավետ կառավարում:

Մարզպետը վերջում նշեց, որ Արագածոտնի հիմնական խնդիրը սոցիալ-տնտեսական վիճակի բարելավուն է, ինչի համար առաջիկայում քննարկվու է ծրագիր, որը տարածաշրջանի համար բացառիկ է լինելու: 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում քննարկվում էին այն տեղեկությունները, որ մի շարք մարզպետներ պարգեւավճարներ են տվել մարզպետարանների աշխատակիցներին և իրենք իրենց։

Աղմուկ բարձրացրած պարգևավճարներից մեկն Արարատի մարզում էր: Մարզպետի՝ 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում՝ իրեն, 104.5% դրույքաչափով պարգևատրումն էր:

Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը 661,400 դրամ է: 104.5%-ի դեպքում պարգևատրման չափը կազմում է 691,163 դրամ: Տեղակալների հիմնական աշխատավարձը կազմում է 529,120 դրամ, պարգևատրվել են 552,930 դրամով:

Նշենք, որ աստղաբաշխական պարգեւավճարների հարցով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպման էր կանչել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси