Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կալիֆոռնիայում ավտոմեքենան մխրճվել է անցորդների խմբի մեջ

Կալիֆոռնիայում ավտոմեքենան մխրճվել է անցորդների խմբի մեջ

13:13 | 11.02.2019 | Պատահարներ

Տասը մարդ հոսպիտալացվել է ամերիկյան Ֆուլերթոն քաղաքում (Կալիֆոռնիա) անցորդների խմբի մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետեւանքով, ասվում է տեղի ոստիկանության՝ Թվիթերում հրապարակած ամփոփագրում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի։ Տեղեկացվում է, որ կարմիր Toyota Tacoma-ի վարդորդը դուրս է եկել մայթ եւ խոցել անցորդների մի խմբի, ինչից հետո մեքենան հարվածել է ծառին։

Դեպքի վայր ոստիկանների գալուց հետո հաջողվել է բարձրացնել ծխացող ավտոմեքենան, որի տակ գտնվել են մարդիկ։ 18-49 տարեկան տուժածները հասցվել են տեղի բուժհաստատություններ՝ տարբեր ծանրության վնասվածքներով, ոմանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վնասվել է երեք մեքենա։

Վարորդը 22-ամյա Քրիսթոֆեր Սոլիսն էր, որն ապրում է Անահայմ քաղաքում։ Ոստիկանությունը ենթադրում է, որ նա մեքենան վարում էր թմրանյութերի ազդեցության տակ։ Երիտասարդը կալանվել է՝ մեքենան թմրանյութերի ազդեցության տակ վարելու կասկածանքով եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси