Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Տնտեսական հեղափոխությունը» ընդամենը հրաժարում է հին մոդելից. պատգամավորները հանձնաժողովի փոխնախագահ ընտրեցին

«Տնտեսական հեղափոխությունը» ընդամենը հրաժարում է հին մոդելից. պատգամավորները հանձնաժողովի փոխնախագահ ընտրեցին

12:52 | 11.02.2019 | Քաղաքականություն

Փետրվարի 11-ին կայացավ Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի առաջին նիստը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Նիստի օրակարգում երկու հարց էր՝ փոխնախագահի ընտրություն եւ հանձնաժողովի աշխատանքի կարգի հաստատում:

Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Իր խոսքում Աղազարյանը շեշտեց, որ շատերը իշխանությունների կողմից հայտարարված տնտեսական հեղափոխությունը ներկայացնում են որպես անհասանելի մի բան, բայց դա ընդամենը հրաժարում է հին մոդելից եւ նպատակին հասնելու համար հարկավոր է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, հատկապես պետական կառույցներում: Պատգամավորները միաձայն հավանություն  տվեցին նաեւ կառույցի աշխատանքի կարգին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси