Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ արտաքին քաղաքականությունը ենթակա է փոփոխման. Դավիթ Հարությունյան

ՀՀ արտաքին քաղաքականությունը ենթակա է փոփոխման. Դավիթ Հարությունյան

12:46 | 11.02.2019 | Քաղաքականություն

Արտաքին քաղաքականություն եւ դիվանագիտություն հասկացությունները հոլովվում են վաղնջական ժամանակներից, եւ ցանկացած պետության կենսունակության կարեւորագույն գործառույթներից մեկն են: Այս մասին հայտարարություն է տարածել Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար՝ Դավիթ Հարությունյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ցավոք, երկար ժամանակ է, ինչ մեր արտաքին քաղաքականությունը գտնվում է վատ վիճակում՝ չկողմնորոշված արտաքին հարվածներից եւ խնդիրներից: Հետհեղափոխական Հայաստանում շատերն էին մտածում, որ երկիրը կգնա այլ ուղով, շատ արագ կլուծվեն սոցիալական բոլոր խնդիրները, իսկ դրա տրամաբանական շարունակությունը կլինի հզոր դիվանագիտական կորպուսը՝ համալրված պրոֆեսիոնալ կադրերով, ովքեր արժանվույնս կներկայացնեն մեր պետությունն ու կփորձեն լուծել բոլոր խնդիրներն արտաքին ասպարեզում:

Սակայն ձախողումների շարքը, որոնք տեղի են ունենում մեկը մյուսի հետեւից, ստիպում են մտածելու տեղիք տալ: Վտանգավոր է, երբ «կամ-կամ» դիվանագիտությունը փոխարինվում է «ոչ մեկի հետ չունեմ հաշվի նստելու» դիվանագիտության հետ, քանի որ այսօր մեր երկիրն այն իրավիճակում չէ կամ գոնե երկար տարիներ այն իրավիճակում չեն թողել, որ մենք կարողանանք վարել նման արտաքին քաղաքականություն եւ հաջողենք:

Իրական դիվանագիտությունը, անգամ գերհզորների դեպքում, միշտ էլ ուղեկցվել են «եւ-եւ» քաղաքականությամբ, քանի որ առաջին հերթին կարեւոր է պետական եւ ազգային շահը, այլ ոչ թե սեփական ճաշակն ու պրինցիպները:

Ինչքան էլ մերժվի եւ հերյուրանք համարվի, բայց արդեն իսկ փաստ է, որ մենք շատ լուրջ, կարելի է արդեն ասել, որ վտանգավոր վիճակում ենք արտաքին քաղաքականությունում: Կույր պետք է լինել, որ չտեսնել կամ չգիտակցել, որ խնդիրներ կան ՌԴ-ի, Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ, անգամ հարեւան Իրանի հետ, իսկ Արցախի հակամարտությունը կարող է դառնալ աշխարհաքաղաքական բախումների նոր կիզակետ կամ էլ գոնե միջոց, որ մեծ պետություններն իրար ճնշեն կամ հակադրեն տարբեր կոմպրոմիսներ:

Այս բոլոր խնդիրները կարող են հանգեցնել վտանգավոր փակուղիների, եթե չկարողանանք շուտ դեմն առնել: Առաջին մեծ լուծումը կլինի ձեւավորել դիվանագիտական խորհուրդ՝ համալրված պրոֆեսիոնալ, իրական դիվանագետներով, ովքեր ունեն տարիների մեծ փորձ ու միջազգային ասպարեզում անձնական մեծ կապեր եւ կկարողանան իրականացնել կամ գոնե համակարգել բազմաբեւեռ արտաքին քաղաքականությունը անմիջապես կամ խորհրդատվական եղանակով:

Երկրորդ կարեւորագույն հարցը, որը կապված է Արցախի հակամարտության հետ. անհրաժեշտ է Արցախը դարձնել բանակցային կողմ: Դա ամեն կերպ թույլ կտա մանյովրել շատ հարցերում, ինչպես նաեւ ցուցաբերել ճկունություն շատ եւ շատ նուրբ հարցերում, ինչպես ժամանակին արվում էր, երբ Արցախը բանակցային կողմ էր: Բացի այդ, դա կլուծի նաեւ մի շատ կարեւոր շահարկում նույնպես, որը երբեք այլեւս չեն իրականացնի, որ ՀՀ-ն կամ ՀՀ իշխանությունները ցանկանում են Արցախը հանձնել Ադրբեջանին: Եթե Արցախի ներկայացուցիչը լինի բանակցային սեղանի շուրջ, ապա որեւէ մեկը չի համարձակվի շահարկի այդ եզրույթը, առավել եւս բացեիբաց քննարկի պայմաններն ու եղանակները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси