Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այստեղ բոլորս ներկայացնում ենք իշխանություն, որքան էլ մեր գործընկերներն ընդդիմադիր ուժերից են. Վարազդատ Կարապետյան

Այստեղ բոլորս ներկայացնում ենք իշխանություն, որքան էլ մեր գործընկերներն ընդդիմադիր ուժերից են. Վարազդատ Կարապետյան

12:40 | 11.02.2019 | Քաղաքականություն

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովում ինտենսիվ հանդիպումների արդյունքում օրակարգ կմշակենք եւ կբաժանվենք աշխատանքային խմբերի: Այս մասին, այսօր՝ Հանձնաժողովի նիստում հայտարարեց Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

Նրա խոսքով, գյուղնախարարության կողմից արդեն առաջին առաջարկը կա՝ չօգտագործվող հողերի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվում՝ 4 հաստատություններից. «Երկուսը կլինի գյուղնախարարությունից, երկուսը մեր հանձնաժողովից, երկուսը Ագրարային համալսարանից, եւ 2-ը FAO-ից՝ Պարենի եւ գյուղատնտեսության միջազգային կազմակերպությունից»,-ասաց Վարազադատ Կարապետյանը:

Սակայն ավելի ուշ հանձնաժողովում որոշվեց, որ այդ աշխատանքային խմբում իրենց հանձնաժողովը կներկայացնի երեք մարդ՝ Վարազդատ Կարապետեյանը, Աշոտ Հարությունյանը եւ Մերի Գալստյանը:

«Խոսքը 200 հազար հա չօգտագործվող հողերի մասին է, որը ընդհանուր հողերի 45 տոկոսն է»,-նշեց Հանձնաժողովի նախագահը:

Նա նաեւ ընդգծեց. «Այստեղ մենք բոլորս ներկայացնում ենք իշխանություն, որքան էլ մեր գործընկերներն ընդդիմադիր կուսակցություններից են: Բոլորս օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ ենք»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси