Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բելառուսի դպրոցներից մեկում դեռահասը սպանել է ուսուցչին և աշակերտներից մեկին

Բելառուսի դպրոցներից մեկում դեռահասը սպանել է ուսուցչին և աշակերտներից մեկին

11:53 | 11.02.2019 | Հասարակություն

Բելառուսական Ստոլբցի քաղաքի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է ուսուցչի և 3 աշակերտի վրա, ուսուցիչն ու աշակերտներից մեկը մահացել են, գրում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը՝ Բելառուսի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով:

Վիրավոր աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց:

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2003 թվականին ծնված կասկածյալը փախուստի է դիմել դեպքի վայրից:  Այս առնչությամբ Մինսկի մարզի 6 շրջանում «Սիրենա» հատուկ գործողություն է անցկացվել: Դեռահասը ձերբակալվել է: Նրա արարքի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси