Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում «Volvo» մակնիշի ավտոմեքենա է այրվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Երևանում «Volvo» մակնիշի ավտոմեքենա է այրվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

11:21 | 11.02.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 00:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Եղիշե Թադեւոսյան փողոցի թիվ 5/8 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:05-ին, մարվել՝ 01:24-ին: Այրվել են «Volvo» մակնիշի ավտոմեքենայի սրահը եւ շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси