Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գյումրիում «Կարկաչան» ռեստորանի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Գյումրիում «Կարկաչան» ռեստորանի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

10:42 | 11.02.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 10-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կարկաչան» ռեստորանի շոգեբաղնիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին, մարվել՝ 23:14-ին:

Գյումրի-Բենիամին ավտոճանապարհի 12-րդ կմ-ին այրվել են «Կարկաչան» ռեստորանի նկուղային շոգեբաղնիքի (մոտ 12 քմ) փայտյա կառուցատարրերը, նախամուտքի եւ շոգեբաղնիքի պլաստմասե 2 դռները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси