Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դիբալան ներողություն է խնդրել իր պահվածքի համար. Ալեգրի

Դիբալան ներողություն է խնդրել իր պահվածքի համար. Ալեգրի

18:05 | 09.02.2019 | Սպորտ

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Ա Սերիայի 23-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հարձակվող Պաուլո Դիբալայի հետ հարաբերություններին:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ալեգրին բարկացել է Դիբալայի վրա, որ վերջինս 22-րդ տուրի՝ «Պարմայի» հետ խաղի (3-3) եզրափակիչ սուլիչից առաջ առանց զգուշացնելու հեռացել է հանդերձարան:

«Դիբալան ներողություն է խնդրել իր պահվածքի համար: Նման խելացի տղան ներողություն խնդրելուց բացի այլ բան չէր կարող անել: Դիբալան կրում է «10» համարի մարզաշապիկը, ինչը մեծ պատասխանատվություն է:

Պաուլոն հասկացել է իր սխալը, և այս թեման համարում ենք փակված: «Սասուոլոյի» դեմ կխաղա կա՛մ Դիբալան, կա՛մ Բերնարդեսկին: Ընտրությունը կկատարենք այս երկուսի միջև»,- Ալեգրիի խոսքերը մեջբերել է Football Italia-ն:

Հավելենք, որ «Սասուոլո»-«Յուվենտուս» հանդիպումը կայանալու է փետրվարի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси