Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ջոկովիչի հայր. Որդիս կարող է գերազանցել Ֆեդերերի ռեկորդը

Ջոկովիչի հայր. Որդիս կարող է գերազանցել Ֆեդերերի ռեկորդը

14:34 | 09.02.2019 | Սպորտ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հայրը՝ Սրջան Ջոկովիչը համոզված է, որ որդին կարող է գերազանցել Ռոջեր Ֆեդերերի՝ Grand Slam-երի քանակով ռեկորդը:

«Նովակը ցանկանում է կարիերայի ավարտին գերազանցել Ռոջեր Ֆեդերերի և Ռաֆայել Նադալի՝ Grand Slam շարքի տիտղոսների քանակով ռեկորդը: Նա բավականաչափ նպատակասլաց է և կարող է հասնել նման արդյունքի:

Եթե չլինեին վնասվածքներն այժմ Նովակն ավելի մոտ կլիներ այդ նպատակին: Հավատացեք ինձ՝ նա կհասնի հաջողության»,- Սրջան Ջոկովիչի խոսքը մեջբերել է TennisNow-ն:

Հիշեցնենք, որ 37-ամյա Ռոջեր Ֆեդերերը 20 անգամ է դարձել Grand Slam շարքի մրցաշարերի չեմպիոն, 32-ամյա Ռաֆայել Նադալը՝ 17, իսկ Նովակ Ջոկովիչը՝ 15:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси