Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խոշոր վթար Երեւանում. բախումից հետո Toyota Corolla-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորները

Խոշոր վթար Երեւանում. բախումից հետո Toyota Corolla-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորները

12:26 | 09.02.2019 | Պատահարներ

Երեւանում, այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ Ինտերպոլի ազգային բյուրոյի Հայաստանի ներկայացուցչության մոտ, բախվել են Toyota Corolla մակնիշի 50 ԼՕ 505 համարանիշի եւ Opel մակնիշի 66 FF 669 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բախման հետեւանքով Toyota-ն գլխիվայր շրջվել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси