Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Արցախում սահմանադրական փոփոխություններ են սպասվում. Սամվել Բաբայանի՞ համար

«Ժողովուրդ». Արցախում սահմանադրական փոփոխություններ են սպասվում. Սամվել Բաբայանի՞ համար

10:55 | 09.02.2019 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է, 2020 թվականին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախկին համարներից մեկում տեղեկացրել էր, որ արդեն իսկ շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, որոնք ըստ էության, սկսել են իրենց ներքին պայքարը. նրանք են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը:

Իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն է հայտնել Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը, սակայն, բախվել է սահմանադրական արգելքի հետ. վերջին տասը տարում չի բնակվել Արցախում:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի բացառել ԼՂՀ սահմանադրությունում փոփոխությունների հավանականությունը: «Ինչքան գիտեմ, կա սահմանադրական կարգ, թե ինչ փոփոխություններ կարելի է մտցնել: Այդ ամենը պետք է պարզապես իրավապահների սահմանադրագետների հետ ճշտվի, եւ տեսնեն` ինչպիսի մեխանիզմներ կան…Պետք է օրենքը նայել եւ, ըստ օրենքի, տեսնել` ինչ փոփոխություններ կարելի է մտցել, ինչ ժամկետներում, ինչ է անհրաժեշտ դրա համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси