Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իրավունք». Գեւորգ Կոստանյանը՝ քննի՞չ

«Իրավունք». Գեւորգ Կոստանյանը՝ քննի՞չ

10:11 | 08.02.2019 | Մշակույթ

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ օրեր առաջ գրել էինք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը ՀՀ քննչական կոմիտեում պաշտոն կստանա:

Կոստանյանը քննչական կոմիտեում գրավոր քննություն է հանձնել՝ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար: Այս լուրը չհերքվեց որեւէ կերպ:

Ավելին, իշխանական ԶԼՄ-ները անգամ Կոստանյանին հավանական պաշտոն տալու տեղեկատվությունը ամրապնդելու համար, սկսեցին գրել, թե որքանով արդարացված կլինի այն:

Ծանոթ լինելով Կոստանյանի ամբիցիաներին՝ նախկին զբաղեցրած պաշտոններին, կարող ենք ենթադրել, որ նա կզբաղեցնի հնարավորինս բարձր պաշտոններ, սակայն մեր աղբյուրի համաձայն եւ ըստ համացանցում պտտվող լուրերի՝ տեղեկանում ենք, որ նախկին գլխավոր դատախազը ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ է նշանակվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси