Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստ». Պարգեւավճարների փողով ՔՊ–ն նոր գրասենյակ է ուզում գնել. Գործը վստահվել է Պապիկյանի հորեղբոր որդուն

«Փաստ». Պարգեւավճարների փողով ՔՊ–ն նոր գրասենյակ է ուզում գնել. Գործը վստահվել է Պապիկյանի հորեղբոր որդուն

10:48 | 07.02.2019 | Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել էր այն հանգամանքին, որ պետական համակարգում խոշոր պարգեւավճարների մի հատվածն ուղղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդհանուր «կաթսա»:

Ըստ թերթի աղբյուրների, այդ պարգեւավճարներից բավականին «կլորիկ» գումարներ են հավաքվել, եւ կուսակցության ղեկավարությունը որոշել է գրասենյակ գնել Բայրոնի փողոցում կամ Հյուսիսային պողոտայի մերձակա հատվածում: Տեղեկությունների համաձայն՝ այդ գործը վստահված է ՏԿԶ նախարարի հորեղբոր որդի Արազ Պապիկյանին, որը նաեւ կառավարության գործերի կառավարչի տեղակալն է, եւ նրա ընկեր Արմեն Ղալեչյանին. վերջինս ընտրության օրերին Սուրեն Պապիկյանի տեղակալն էր՝ «Իմ քայլը» դաշինքի շտաբում:

Մեր աղբյուրները պնդում են, որ ավելորդ ինտրիգներից խուսափելու համար գործարքը կկայանա փոքր–ինչ ուշ, մինչ պարգեւավճարների շուրջ ծագած համընդհանուր աղմուկի ալիքը հանդարտվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси