Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
1.53 միլիարդ մարդ է Facebook-ից ամեն օր օգտվում

1.53 միլիարդ մարդ է Facebook-ից ամեն օր օգտվում

18:28 | 31.01.2019 | Facebook

Facebook ամենօրյա այցելողների թիվը հասել է 1.53 միլիարդի, վկայում է Facebook ընկերության 2018 թվականի և չորրորդ եռամսյակի համար հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը, որին պատկանում է նույնանուն սոցիալական ցանցը:
 
Ինչպես փաստաթղթից է հետևում, 2018-ի դեկտեմբերին 1.53 միլիարդ մարդ սոցիալական ցանց է մուտք գործել օրական առնվազն մեկ անգամ: Այս ցուցանիշը մեկ տարվա ընթացքում ավելացել է 9 տոկոսով: Միևնույն ժամանակ, ամսական առնվազն մեկ անգամ Facebook մտնողների թիվը գերազանցել է 2.32 միլիարդը, նաև՝ տարեկան աճը կազմել է 9 տոկոս:
 
Facebook-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխարհում ավելի քան 2.7 միլիարդ մարդ ամսեկան առնվազն մեկ անգամ օգտվում է նրա ինչ-որ ծառայությունից: Այս ցանկում, բացի Facebook-ից, ներառվել է Instagram սոցիալական ցանցը, նաև Messenger և  WhatsApp ակնթարթային հաղորդակցման հավելվածները: Նրանք, ովքեր դա անում են առնվազն օրական մեկ անգամ, ըստ ընկերության, ավելի քան 2 միլիարդ են:
 
Facebook-ը նաև հայտնել է, որ 2018 թվականին իր մաքուր շահույթը հասել է 7,57 դոլարի՝ մեկ բաժնետոմսի հաշվարկով, կամ 22,11 միլիարդ դոլար համրագումարի։ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 15,93 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, շահույթը 2018 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է  6.88 միլիարդ դոլար։ Սա ռեկորդային է ընկերության համար, հայտնել է CNN-ը:
 
Ըստ հեռուստաալիքի՝ նախկինում ընկերության շուրջ առաջացած սկանդալը զգալի ազդեցություն չի թողել նրա ֆինանսական ցուցանիշների վրա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси