Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստ». ԱԺ նախագահի բնակարանը՝ հիպոթեքո՞վ. փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով

«Փաստ». ԱԺ նախագահի բնակարանը՝ հիպոթեքո՞վ. փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով

10:22 | 30.01.2019 | Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Թերթի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի ընտանիքը Աջափնյակում կառուցվող նորակառույցում բնակարան է գնել, իսկ փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով:

Մեր հասարակության համար գուցե դեռեւս անսովոր փաստ է, բայց, ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը բազմահազար քաղաքացիների նման բնակարանը գնել է հիպոթեքով: Քանի որ ԱԺ նախագահը դեռեւս մամուլի քարտուղար չունի, այդ տեղեկությունը փորձեցինք ճշտել նրա օգնականից՝ Վահան Կոստանյանից:

Վերջինս նշեց, որ անձնական թեմաներին վերաբերող հարցերին չի կարող պատասխանել եւ առաջարկեց գրավոր դիմել ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն: Հարցումը երեկ ուղարկել ենք եւ պատասխանն ստանալուն պես անպայման կհրապարակենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси