Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մահացել է Միշել Լեգրանը

Մահացել է Միշել Լեգրանը

12:13 | 26.01.2019 | Մշակույթ

Ութսունվեց տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Միշել Լեգրանը: Այս մասին հայտնում է Monde թերթը՝ նրա մամուլի խոսնակին հղումով:

Լեգրանը հայտնի է նախևառաջ ֆիլմերի համար գրած երաժշտություններով՝ մասնավորապես «Շերբուրյան անձրևանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից» և այլ ֆիլմերի երաժշտությամբ: Գրել է ավելի քան 200 երգ կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար:

Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974 թթ.) և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։

1942-1949 թվականներին Փարիզի կոնսերվատորիայում Միշել Լեգրանը սովորել է դաշնամուր, գիր և գրականություն, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси