Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տու-22Մ3 ռմբակոծիչը կործանվել Է Մուրմանսկի մարզում վայրԷջք կատարելիս, կան զոհեր

Տու-22Մ3 ռմբակոծիչը կործանվել Է Մուրմանսկի մարզում վայրԷջք կատարելիս, կան զոհեր

17:01 | 22.01.2019 | Պատահարներ

Տու-22Մ3 ռմբակոծիչն աղետի Է ենթարկվել Ռուսաստանի Մուրմանսկի մարզի ռազմական օդաթռիչքարանում վայրԷջք կատարելիս: Հունվարի 22-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է ուժային կառույցների մի աղբյուր:

«Տու-22Մ3 ռմբակոծիչն աղետի Է ենթարկվել Օլենգորսկի (Մուրմանսկի մարզ) հեռավար օդուժի գնդի օդաթռիչքարանում վայրԷջք կատարելիս: Ավիապատահարը տեղի Է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 13:40-ին»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ վթարի ենթարկված ռմբակոծիչի անձանակազմից, նախնական տվյալներով՝ ողջ են մնացել հրամանատարը եւ ղեկապետը:

«Նախնական տեղեկատվությամբ՝ հրամանատարը եւ ղեկապետը ողջ են մնացել»,- ասել Է աղբյուրը: Այդ ինքնաթիռի անձնակազմը բաղկացած Է չորս հոգուց:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси