Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 90-ը

Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 90-ը

15:27 | 22.01.2019 | Պատահարներ

Իդալգոյի նահանգապետ Օմար Ֆայադը հայտարարել է, որ Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 90-ը:
 
«Ցավոք, իրավիճակը փոխվել է, այրվածքներից մահացել է 91 մարդ», - ասել է Ֆայադը Imagen ռադիոկայանի եթերում:
 
Ավելի վաղ հաղորդվում էր 89 մահացածի: Նա նաև ասել է, որ 52 հոգի ներկայում բուժում են ստանում:
 
Մեքսիկայի Իդալգո նահանգում Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունը  տեղի է ունեցել հունվարի 18-ի, երբ հարյուրավոր մարդիկ  տարաներով վառելիք էին  գողանում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси