Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Facebook-ը կատակները դիտելու սերվիս է նախագծում

Facebook-ը կատակները դիտելու սերվիս է նախագծում

17:17 | 19.01.2019 | Facebook

Facebook սոցցանցի աշխատակիցները մշակում են մի սերվիս, որի օգնությամբ օգտատերերը կկարողանան դիտել ինտերնետում պոպուլյար կատակների տեսագրություններ եւ անիմացիա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով TechCrunch-ին։

Նախագծի աշխատանքը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Ներկայում սերվիսը փակ թեստավորման փուլում է, որին մասնակցում է բարձր դասարանների մոտ հարյուր սովորող։ Նրանք, ծնողների համաձայնությամբ, ստորագրել են փաստաթղթեր, որոնք պարտավորեցնում են նրանց չբացել տեղեկատվությունը սույն արտադրանքի վերաբերյալ։

Ինչպես փաստում է TechCrunch-ը, նախագիծն ուղղված է, առաջին հերթին, երիտասարդական լսարանին։ Սերվիսը ներկա պահին կոչվում է LOL (ինտերնետում տարածված laughing out loud-ի հապավումն է՝ ուժեղ ծիծաղում եմ)։ Դրանում հրապարակված գրառումները բաժանված են մասնավորապես՝ դպրոցին, կենդանիներին վերաբերող թեմատիկ կարգերի,որոնք հիմնված են խաղարկումների վրա։

Հրապարակման մեջ նշվում է, որ սոցցանցի ներկայացուցիչները հաստատել են նոր արտադրանքի մշակման մասին տեղեկությունը։ Նրանք ճշտել են, որ Facebook-ում առայժմ չեն որոշել՝ արդյոք սերվիսը վերջնարդյունքում կդառնա առանձին հավելված, թե կներառվի արդեն գոյություն ունեցողներից մեկում։

Ինտերնետ-պորտալի աղբյուրներից մեկը նշել է, որ սերվիսն առայժմ թերմշակված է, իսկ դրանում տեղադրված շատ կատակներ բավական հին են։ TechCrunch-ը փաստում է, որ նախկինում Facebook-ի երիտասարդական լսարանին ուղղված բոլոր նախագծերը չէ, որ հաջող են եղել։

Facebook ընկերությունը, որին պատկանում է համանուն սոցցանցը, հիմնադրվել է 2004թ. փետրվարի 4-ին Մարկ Ցուկենբերգի եւ նրա երեք համակուրսեցիների կողմից, Հարվարդի համալսարանում ուսանելու շրջանում։ Համանուն սոցցանցը աշխարհում առաջատարներից մեկն է։ Նրա ընդհանուր ամենամսյա լսարանը գերազանցում է 2,2 մլրդ-ն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси