Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
WP. Facebook-ին կարող են պարտավորեցնել խոշոր տուգանք վճարել անձնական տվյալներ հաղորդելու համար

WP. Facebook-ին կարող են պարտավորեցնել խոշոր տուգանք վճարել անձնական տվյալներ հաղորդելու համար

16:06 | 19.01.2019 | Facebook

ԱՄՆ Առեւտրի դաշնային հանձնաժողովը (ԱԴՀ), որը հետաքննություն է անցկացնում Facebook ընկերության հանդեպ մեկ այլ ընկերության օգտատերերի անձնական տվյալները հաղորդելու հետ կապված, կարող է սոցցանցին ռեկորդային չափի հասնող տուգանքի ենթարկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Washington Post-ին։

ԱԴՀ-ն, ինչպես նաեւ ամերիկյան մի քանի այլ գերատեսչություններ, ներառյալ արդարադատության նախարարությունը, ՀԴԲ-ն եւ Արժեթղթերի ու բորսաների հանձնաժողովը, անցած տարի հետաքննություն են սկսել Facebook-ի դեմ։ Նրանք ուսումնասիրում են սոցցանցի կողմից մոտ 87 մլն օգտատիրոջ անձնական տվյալները բրիտանական Cambridge Analytica ընկերությանը հաղորդելու հետեւանքները։ Ինչպես տեղեկացնում է թերթը, ԱԴՀ ներկայացուցիչները վերջերս հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Facebook-ին տուգանք վճարել պարտավորեցնելու հնարավորությունը, որի չափը կգերազանցի $22,5 մլն-ն։

Այս գումարն է վճարել Google կորպորացիան 2012թ.՝ օգտատերերին մոլորության մեջ գցելու համար Safari բրաուզերում հասցեական գովազդի պատկերման գործելակերպի հետ կապված։ Այն ժամանակ գումարը ռեկորդային էր ԱԴՀ սահմանած բոլոր տուգանքների մեջ։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ Facebook-ի տուգանքը կարող է զգալիորեն գերազանցել այս թիվը։ Միեւնույն ժամանակ, հետաքննության կոնկրետ արդյունքների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ Ինչպես սպասվում է, պաշտոնապես դրանց եւ տուգանքի գումարի մասին կարող է հայտարարվել առաջիկայում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси