Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վանաձորի տներից մեկից գողություն անելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են, հարուցվել է քրգործ. Ոստիկանություն

Վանաձորի տներից մեկից գողություն անելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են, հարուցվել է քրգործ. Ոստիկանություն

17:37 | 16.01.2019 | Հասարակություն

Հունվարի 11-ին Վանաձորի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել։ Քրեական հետախույզների հետևողական և օպերատիվ գործողությունների արդյունքում կասկածյալները բռնվել են գողությունը կատարելուց րոպեներ անց։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողներն իրականացնում են շուրջօրյա ծառայություն, կատարվում են շրջագայություններ, ձեռնարկվում են բազմաբնույթ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ 

Հունվարի 11-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Վանաձորի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Աղայան փողոցի տներից մեկից գողություն է կատարվում։ Անմիջապես կապ է հաստատվել դեպքի վայրի մոտակայքում ծառայություն իրականացնող օպերատիվ խմբերի հետ։

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ հասնելով դեպքի վայր՝ նկատել են, որ 4 հոգի գողոնն արդեն տեղափոխել են «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի մեջ և փորձում են փախչել:

Ոստիկանները մեքենան կանգնեցրել են Նարեկացու փողոցում։
Վանաձորցիներ Սամվել Հասանյանը, Արմեն Հարությունյանը, Գևորգ Մանուկյանն ու Անդրանիկ Առաքելյանն էին։ Նրանք գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գողոնն առգրավված է։

Կատարվում է նախաքննություն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси