Մեկ ժամ չանցած ավտոմեքենա փախցնողը բռնվել է

Մեկ ժամ չանցած ավտոմեքենա փախցնողը բռնվել է

19:00 | 12.01.2019 | Պատահարներ

Հունվարի 11-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.25-ին, Եղբայրության 14 շենքի մոտից «Օպել» մակնիշի ավտոմեքենա են փախցրել:

Հաղորդումից մեկ ժամ չանցած, Ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի եւ Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, «Օպելը» եւ վարորդը հայտնաբերվել են Սեբաստիայի 23 հասցեի մոտ, որտեղից մեքենա փախցնելու կասկածանքով բերման է ենթարկել 49-ամյա Արսեն Բ-ն։

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси