Զարուհի Մեժլումյանը կդիմի դատարան իր «անձնական կյանք ներխուժելու, հոգեբանական տեռորի համար»

Զարուհի Մեժլումյանը կդիմի դատարան իր «անձնական կյանք ներխուժելու, հոգեբանական տեռորի համար»

18:50 | 12.01.2019 | Պատահարներ

23 տարի առաջ տեղի ունեցած սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը` լրագրող, Պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեժլումյանը, հայտնել է, որ պատրաստվում է իր անձնական կյանք ներխուժելու համար քրեական պատասխանատվություն պահանջել:

«Իմ անձնական կյանք ներխուժելու, հազարավոր սպառնալիքներ տեղալու, ատելության խոսքի տարածման, կազմակերպված հոգեբանական տեռոր, գրոհ կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Ես իրավական այդ ճանապարհով եմ գնում»,- գրել է նաեւ facebook-ի իր էջում:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ 23 տարի առաջ դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը` Ելենա Աղաջանովան, ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով եղբոր սպանության գործով ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կնոջ` Զարուհի Մեջլումյանի մեկնաբանություններին,  հայտնել է, որ իր ընտանիքը դիմելու է դատարան` Զարուհի Մեջլումյանից պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси