Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Արսենալը» պարտվեց լոնդոնյան դերբիում

«Արսենալը» պարտվեց լոնդոնյան դերբիում

18:33 | 12.01.2019 | Սպորտ

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում հանդիպեցին լոնդոնյան «Վեստ Հեմն» ու «Արսենալը»: Նվազագույն հաշվով հաղթանակ տարան դաշտի տերերը չիլիացի մարզիչ Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ:

Երկրորդ խաղակեսի սկզբում ֆրանսիացի Սամիր կիսապաշտպան Սամիր Նասրիի փոխանցումից հետո աչքի ընկավ իռլանդացի կիսապաշտպան Դեկլան Ռայսը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի կոտրվածքից հետո չի օգնի «Արսենալին» մինչեւ փետրվար:

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը 41 միավորով 5-րդն է, «Վեստ Հեմը» 8-րդն է՝ 31 միավոր:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Արսենալ»՝ 1:0 

Դիքլեն Ռայս, 48

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси