Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հինգ տարում աշխարհում մահացել կամ անհետ կորել է ավելի քան 30 հազար միգրանտ

Հինգ տարում աշխարհում մահացել կամ անհետ կորել է ավելի քան 30 հազար միգրանտ

17:50 | 12.01.2019 | Հասարակություն

Նախորդ հինգ տարիների ընթացքում աշխարհում ավելի քան 30 հազար միգրանտ մահացել կամ անհետ կորել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը:

«2014-2018 թվականների ընթացքում իրականացված չկազմակերպված միգրացիայի հետևանքով մահացել է առնվազն 30 510 մարդ: Նրանցից ավելի քան 19 հազարը խեղդվել են ջրում»,- Ժնևում հայտարարել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:

Մահանալու կամ անհետանալու դեպքերի գրեթե կեսը տեղի է ունեցել Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա անցնելու ճանապարհին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси