Փարիզում պայթյունի զոհ է դարձել չորս մարդ

Փարիզում պայթյունի զոհ է դարձել չորս մարդ

17:27 | 12.01.2019 | Հասարակություն

Փարիզում պայթյունի զոհ է դարձել չորս մարդ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով BFMTV հեռուստաալիքին։ Այս մասին հեռուստաալիքին տեղեկացրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քաստաները։

Նախարարի խոսքերով՝ զոհվածներից երկուսը հրշեջներ են։

Ավելի վաղ տեղեկացվում էր 36 տուժածի մասին, որոնցից 12-ը լուրջ վնասվածքներ են ստացել։

Փռում տեղի ունեցած պայթյունը Փարիզի 9-րդ օկրուգում՝ Թրեւիզ եւ Սենթ Սեսիլ փողոցների անկյունում, որոտացել է առավոտյան ժամը 9-ին մոտ։ Պայթյունից հետո հրդեհ է սկսվել, կոտրվել են հարեւան շենքերի ապակիները։

Նախնական տվյալներով՝  պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել։ BFMTV-ն նշում է, որ արտակարգ դրությունը ոչ մի կերպ չի կապվում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների հետ, որոնք այսօր տեղի են ունենում Ֆրանսիայի մայրաքաղաքում։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси