Պաշտոնապես ասում եմ՝ սուտ է. Մշակույթի նախարարության պաշտոնյան հերքում է Մեսչյանին

Պաշտոնապես ասում եմ՝ սուտ է. Մշակույթի նախարարության պաշտոնյան հերքում է Մեսչյանին

16:09 | 12.01.2019 | Քաղաքականություն

Հուշարձանին վնաս տվող անձը պարտավոր է պատասխան տալ եւ պատասխանատվություն կրել, իսկ թույլտվությունը տվել է քաղաքապետարանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։

«Մշակույթի նախարարությունը օրենսդրությամբ իր բոլոր գործառույթները կատարել է, համաձայն օրենսդրության։ Մշակույթի նախարարությունը շենքի պահպանության կազմակերպողն է,  իսկ պահպանություն իրականացնողները դրանք շենքի սեփականատերերն են: Տվյալ դեպքում խնդիրն այն է, որ կառուցապատման  թույլատրությունը տվել է քաղաքապետարանն առանց Մշակույթի նախարարության համաձայնության՝ քաղաքաշինական նորմերի խախտմամբ, որի արդյունքում վթարվել էր շենքի հատկապես հարակից պատը։ Այդ պատճառով բազմաթիվ գրություններով Մշակույթի նախարարությունը բազմիցս տեղեկացրել է քաղաքապետարանին, քաղաքաշինության նախարարությանը եւ ստիպված ամիսներ առաջ Մշակույթի նախարարությունը դիմել է դատախազությանը եւ հիմա էլ քննություն է ընթանում, որ քաղաքապետարանում թույլտվություն տվող անձանց պատճառների  համար պատասխանատվության ենթարկվեն»,– ասաց Աբրոյանը։

Աբրոյանն ասաց, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը «ստում է», երբ ասում է, որ Մշակույթի նախարարությունը չի համաձայնեցրել քաղաքապետարանի առաջարկած նախագծերը։

«Արթուր Մեսչյաննն ասաց, որ Մշակույթի նախարարությունը չի համաձայնեցրել նախագծեր, դա պաշտոնապես ասում եմ՝ սուտ է։ Մշակույթի նախարարությանը դեռ ամիսներ առաջ ներկայացվել է մի նախագիծ, որն ուղարկվել է քաղաքաշինկանա կոմիտե եւ այնտեղ է մերժվել բոլոր կողմերի քննարկմամբ։ Դրանից հետո քաղաքաշինական կոմիտեն, քաղաքապետարանը հայտարարել են 2-րդ, 3-րդ, 4-րդ նախագծերի համար, պաշտոնապես հայտարարում եմ՝ չկան այդպիսի նախագծեր, որ ամրակայում արվի։ Ստիպված Մշակույթի նախարարությունը սեփականատիրոջ եւ «փոքրիկ երգիչների» հետ մեկ նախագիծ է  քննարկել եւ Հեքեքյանի նախաձեռնությամբ էսքիզային նախագիծ է ներկայացրել որին Մշակույթի նախարարությունը համաձայնություն է տվել եւ ուղարկել ենք քաղաքապետարան եւ քաղաքապշինության կոմիտե։ Քաղաքապետարանը փոխարենը ընթացք տա այս նախագծին, փոսը փորողին հարցնում է՝ կարելի է ձեր տարածքում անենք եւ վնաս տվող անձը, ով պարտավոր է վնասը վերականգնել, ասում է՝ չէ, սեփականատերն էլ ասում է, որ իրենք նպատակահարմար չեն գտնում»,– ասաց նա։

Աբրոյանը նշեց, որ Սերմաքեշի ներկայացուցչի հետ հանդիպումներ է ունեցել, նրանք առաջարկում են շենքը քանդել, ինչին ինքը շատ կոշտ, բացասական պատասխան է տվել։

Հիշեցնենք, որ «Հին Երեւան» ծրագրի շրջանակներում, շվեյցարահայ Վարդան Սերմաքեշի կողմից կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի եւ հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վնաս են հասցրել պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքին: Շինարարության ընթացքում թուլացել է հողը, ինչի արդյունքում շենքի պատերին ճաքեր են հայտնվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երեւան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) եւ առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաեւ վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին եւ պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաեւ ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) եւ առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին եւ առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси