Ներման հանձնաժողովից ապօրինաբար արտահոսք է եղել, գաղտնիությունը խախտվել է. Զարուհի Մեժլումյան

Ներման հանձնաժողովից ապօրինաբար արտահոսք է եղել, գաղտնիությունը խախտվել է. Զարուհի Մեժլումյան

14:04 | 12.01.2019 | Հասարակություն

Աին ինչ կատարվում է, ինձ համար զարմանալի է, մենք՝ Մհեր Ենոքյանի ընտանիքի անդամներս, որեւէ գործընթացի մասին տեղեկատվություն չունենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, ասուլիսի ժամանակ նշեց դաժան սպանության համար մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը:

Անդրադառնալով համացանցում տարածված այն տեղեկություներին, թե ինքը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի մամուլի խոսնակ, Մհեր Ենոքյանին ներում շնորհելու համար օգտագործում է վարչական լծակներ, Մեժլումյանն ասաց. «Հնչում են մեղադրանքներ ներման հանձնաժողովի վրա հնարավոր ճնշումների վերաբերյալ, ու դա ներկայացվում է որպես գոյություն ունեցող փաստ: Միայն այն հանգամանքը, որ ես Պետական վերահսկողության ծառայությունում ժամանակավոր պաշտոն եմ զբաղեցնում, դա իր մեջ հանցակազմ չի պարունակում: Ծիծաղելի է, որ ես իբր ճնշումներ եմ բանեցնում, բայց իրականում չգիտեմ գործի ելքի մասին: Նույնիսկ չգիտեմ՝ երբ է քննարկումը եղել»:

Մեժլումյանը նշեց, որ դեկտեմբերի 28-ին իրեն ուղարկել են տարիներ առաջ դաժանորեն սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Միքայել Աղաջանովի առաջին ֆեյսբուքյան գրառումը. «Դրանից սկսեցինք ենթադրել, որ ինչ-որ բան կատարվել է: Այնուհետեւ ինձ զանգահարում է Ջուլիետա Ամիրխանյանը՝ պատվարժան եւ ազնիվ լրագրող, ի պատիվ իրեն հրաժարվել է Մհերին սեւացնող հաղորդում նկարահանել, որն իրեն առաջարկվել է գումարի դիմաց: Նրան միջնորդավորված դիմել են այդ առթիվ: Նա այն լրագրողն էր, որը 22 տարի առաջ հանգամանորեն լուսաբանել է այս գործը եւ հրապարակել հոդված»,-ասաց Մեջլումյանը:

Նրա խոսքով՝ որպես նկարահանում պատվիրելու պատճառաբանություն նշել են, որ «հնարավոր է՝ Մհերին շուտով ազատեն». «Ներման հանձնաժողովից ապօրինաբար արտահոսք է եղել, գաղտնիությունը խախտվել է: «Ներման մասին» օրենքի համաձայն տուժող կողմը ոչ պետք է իրազեկվի, ոչ մասնակից դառնա այդ գործընթացին: Հնարավոր է հանձնաժողովի որոշ անդամներ, որ նախկին իշխանությաններկայացուցիչներ են, ունեցել են սերտ կապեր եւ տեղեկատվության արտահոսք է եղել, իսկ ես որեւէ տեղեկատվություն չեմ ունեցել: Իրենց արձագանքից եմ հասկացել, որ գուցե ինչ-որ բան քննարկվել է եւ հնարավոր է՝ դրական եզրակացություն է տրվել: Մենք խիստ վրդովված ենք, ներման հանձնաժողովում այս ընթացակարգի խախտման հետ կապված, որը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ մեր ճակատագրում»,- ասաց նա:

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։ Տեղեկություն կա, որ  ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, և օրերս նրան ներում կշնորհվի։

ՀՀ արդարադատության նախարարությունից NEWS.am–ին հայտնել են, որ ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси