Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մերձամուրում բժիշկները փորձել են փրկել դիահերձարանում «կենդանություն առած» թոշակառու կնոջը

Մերձամուրում բժիշկները փորձել են փրկել դիահերձարանում «կենդանություն առած» թոշակառու կնոջը

13:42 | 12.01.2019 | Հասարակություն

Մերձամուրի Բելոգորյան հիվանդանոցի բուժաշխատողները երկու ժամ փորձել են վերակենդանացնել թոշակառու կնոջը, որը հանկարծ սկսել է կյանքի նշաններ ցույց տալ դիահերձարանում, ուր նրան տարել էին ընտանեկան խնջույքից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով շրջանի առողջապահական գերատեսչությանը։

Պատահածի մասին գերատեսչությունում պատմել են Բելոգորյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Միխայիլ Դանիլովի պատմածի հիման վրա։ Վասիլեւկա գյուղում շաբաթ օրը հարազատները թոշակառու կնոջը հայտնաբերել են անկենդան վիճակում, ինչի մասին տեղեկացրել են ոստիկանությանը։

«Դեպքի վայր եկած ներքին գործերի աշխատակիցը շտապօգնության մեքենա չի կանչել, ինչպես պահանջվում է հրահանգով, ինքնուրույն փաստել է կնոջ մահը, կանչել թաղման ծառայության աշխատակիցների եւ «մարմինն» ուղարկել դիահերձարան՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի»,- նշել են առողջապահական գերատեսչությունում։

Կնոջը դիահերձարան են հասցրել ժամը 9.40-ին, այստեղ էլ նա սկսել է կենդանության նշաններ ցուցաբերել։

«Ժամը 10.00-ին տուժածը հասցվել է Բելոգորյան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ երկու ժամ բժիշկները փորձել են փրկել նրան, բայց 12.00-ին նա մահացել է։

Ենթադրաբար՝ գերսառեցումից եւ թունավորումից»,- Դանիլովին մեջբերել են առողջապահական գերատեսչությունում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси