Խոզի գրիպի զոհերի թիվը Վրաստանում հասել է 15-ի

Խոզի գրիպի զոհերի թիվը Վրաստանում հասել է 15-ի

13:38 | 12.01.2019 | Հասարակություն

A H1N1 գրիպի (խոզի գրիպի) զոհերի թիվը Վրաստանում հասել է 15-ի։ Երկու պացիենտ մահացել է նախօրեին, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները։

Վերջին պացիենտը՝ 24-ամյա մի տղամարդ, մահացել է Քութաիսում (Իմերեթի), «Էվեքս» հիվանդանոցում, գրիպի բարդությունների հետեւանքով։ Ինչպես տեղեկացնում են հիվանդանոցի ներկայացուցիչները, նա իրենց է դիմել ուշացումով, եւ նրա վիճակը հոսպիտալացման պահին արդեն շատ ծանր էր։

Վրաստանում գրիպով հիվանդների հոսպիտալացման թիվը վերջին օրերին ավելացել է՝ հասնելով 845 մարդու։ Լաբորատոր հետազոտությունը հաստատել է խոզի գրիպի առկայությունը նրանցից 158-ի մոտ։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս սեզոնին գրանցվել է մեկ մահ A H1N1 գրիպի բարդության հետեւանքով։ Մահացած կինը, ինչպես հաջողվել է պարզել NEWS.am Medicine-ի խմբագրությանը, հիվանդացել է 2018թ. դեկտեմբերի 20-ին եւ մահացել 9 օր անց։

Ներկա պահին, Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում լաբորատոր հաստատվել է А H1N1 գրիպի 51 դեպք (հետազոտվել է 549 նմուշ)։ Այդ պացիենտներից ոմանք թեթեւ են տարել գրիպը եւ արդեն ապաքինվել են, մյուսները գտնվում են ստացիոնար բուժման մեջ, ոմանք էլ՝ վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси