ԱՄՆ-ն հրաժարվել է ճանաչել վերընտրված Մադուրոյի իշխանությունը, ընդդիմության առաջնորդը նրան «ձեռնոց է նետել»

ԱՄՆ-ն հրաժարվել է ճանաչել վերընտրված Մադուրոյի իշխանությունը, ընդդիմության առաջնորդը նրան «ձեռնոց է նետել»

12:57 | 12.01.2019 | Քաղաքականություն

Միացյալ Նահանգները չի ճանաչում Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը Վենեսուելայում: Այս մասին իր թվիթերյան էջում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Միացյալ Նահանգները չի ճանաչում բռնապետ Նիկոլաս Մադուրոյի ապօրինի վերընտրվելը: Նրա՝ 2018թ. մայիսին կայացած «ընտրություններն» ամբողջ աշխարհում անազատ, անարդար ու ոչ արժանահավատ են որակվել: Մենք կշարունակենք ավելացնել կոռումպացված ռեժիմի վրա գործադրվող ճնշումը, ինչպես նաև կաջակցենք ժողովրդավար Ազգային ժողովին»,-հայտարարել է Բոլթոնը:

Պաշտոնյան հավելել է, որ «Մադուրոյի ապօրինի ռեժիմն ուղղակի պատասխանատվություն է կրում իրենց ղեկավարներին ազատ ընտրելու իրավունք պահանջող բոլոր վենեսուելացիների անվտանգության համար»:

Մինչդեռ The Guardian-ը հավելում է, որ Վենեսուելայի ընդդիմության կողմից վերահսկվող խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն «ձեռնոց է նետել» Մադուրոյին՝ հայտարարելով, որ պատրաստ է ստանձնել նախագահի պաշտոնը: 

Երեսունհինգամյա քաղաքական գործիչը Կարակասում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ միջազգային հանրության բուռն քննադատության ֆոնին նախագահական պաշտոնի երկրորդ ժամկետը սկսած Մադուրոն «զավթել» է իշխանությունը:

Ընդդիմադիր գործիչն ասել է, որ ինքը երկրի ղեկավարման գործը ստանձնելու սահմանադրական իրավունք ունի, քանի դեռ նոր ընտրություններ չեն անցկացվել:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси