Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վրաստանի նախագահը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար նախադրյալներ չի տեսնում

Վրաստանի նախագահը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար նախադրյալներ չի տեսնում

12:43 | 12.01.2019 | Քաղաքականություն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար նախադրյալներ չի տեսնում, գրում է apsny.ge-ն:

«Ես պատրաստ չեմ այս ուղղությամբ կառավարությանը կամ օրենսդիր մարմնին որևէ խորհուրդ տալու»,- ասել է Զուրաբիշվիլին ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա կարծում է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, երկխոսության մեկնարկ կամ որևէ նոր հարաբերություն ներկայում հնարավոր չէ՝ առանց «Վրաստանի գլխավոր գործընկերների» մասնակցության:

Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2008թ.-ի օգոստոսին տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով, երբ Ռուսաստանը ճանաչել էր Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси