ԱՄՆ-ում ավտոբուսի վարորդը փրկել է փողոցով վազող բոկոտն տղային

ԱՄՆ-ում ավտոբուսի վարորդը փրկել է փողոցով վազող բոկոտն տղային

10:48 | 12.01.2019 | Հասարակություն

Ամերիկյան Միլուոքի քաղաքում անհավանական պատմություն է տեղի ունեցել. ավտոբուսի վարորդ Այրինա Այվիքը փրկել է մի երեխայի, որը միայնակ վազում էր փողոցում։

Երեխայի հրաշալի փրկության մասին պատմող ռեպորտաժն անմիջապես հայտնվեց ամերիկյան լրատվամիջոցների առաջին էջերում, իսկ տեսախցիկների նկարահանած տեսագրությունը տարածվեց համացանցում։

Կինը հերթական երթուղին էր կատարում, երբ նկատեց մայթով վազող փոքր տղային։ Փոքրիկը հազիվ մեկ տարեկան կլիներ։ Հագին թեթեւ շապիկ էր, եւ ոտքերին էլ կոշիկ չկար։ Փոքրիկն արդեն պատրաստվում էր հատել փողոցը։ Կինն արձագանքել է ակնթարթորեն. դուրս է ցատկել ավտոբուսից, մոտեցել երեխային եւ գրկել նրան։

Արդեն ավտոբուսում երեխային ծածկել են տաք բաճկոնով եւ անմիջապես տարել ոստիկանություն։ Երեխան արագ քնել է։

ԶԼՄ-ները տեղեկացրել են այն մասին, որ, գուցե, տղային փողոցում է թողել հոգեկան հիվանդությամբ տառապող մայրը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси