Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պոմպեոն կողմ է հանդես եկել Սիրիայի քաղաքական գործընթացներին Ասադի կառավարության մասնակցելուն

Պոմպեոն կողմ է հանդես եկել Սիրիայի քաղաքական գործընթացներին Ասադի կառավարության մասնակցելուն

19:00 | 11.01.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կողմ է հանդես եկել Սիրիայի քաղաքական կառույցների ձեւավորման գործընթացներին Ասադի կառավարության մասնակցելուն՝ այդ երկրում զինված հակամարտության ավարտից հետո: Այս մասին հայտարարել է Fox News ամերիկյան հեռուստաալիքը, որը ուրբաթ հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարի հետ հարցազրույցը:
Պոմպեոյի հայտարարություններն արվել են ի պատասխան հարցին՝ արդյոք կիսում է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր նախորդի՝ Ռեքս Թիլերսոնի կարծիքը, որը անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարել էր, որ Բաշար Ասադը Սիրիայում քաղաքական ապագա չունի: Միեւնույն ժամանակ, Պոմպեոն բացասական է որակել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի դերը:
«Մենք ցանկանում ենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի բոլոր տարբերակները բաց լինեն այն դեպքում, երբ կսկսեն քաղաքական քննարկումները»,- հայտարարել է Մայքլ Պոմպեոն։ «Մենք մեծ հույս ունենք, որ կկարողանանք սեղանի շուրջ հավաքել տարածաշրջանի բոլոր վատ դերակատարներին, ռուսներին եւ իրանցիներին, ինչպես նաեւ Ասադի կառավարության վարչակազմին եւ բոլոր մյուս շահագրգիռ կողմերին, որպեսզի նրանք հանդիպեն եւ զրուցեն, թե ինչպիսին կարող են լինել Սիրիայում քաղաքական կառույցները քաղաքացիական պատերազմից հետո», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը:
Fox News-ին ուրբաթ տված հարցազրույցում Պոմպեոն ասել է, որ փետրվարի 13-14-ը Միացյալ Նահանգները նախատեսում է բարձր մակարդակի միջազգային հանդիպում կազմակերպել Լեհաստանում՝ մեխանիզմներ մշակելու Մերձավոր Արեւելքում իրավիճակի կայունացման համար եւ, մասնավորապես, քննարկելու տարածաշրջանում Իրանի ազդեցության սահմանափակման հարցը, որը նա բնութագրել է որպես ապակայունացնող, հաղորդում է TASS- ը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси