Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ֆրանսիան Իրանին կոչ է արել դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված ողջ գործունեությունը

Ֆրանսիան Իրանին կոչ է արել դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված ողջ գործունեությունը

18:52 | 11.01.2019 | Քաղաքականություն

Այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ինքը կարող է ուղեծիր երկու հրթիռ ուղարկել, Ֆրանսիան Իրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված ողջ գործունեությունը՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Ֆրանսիան հիշեցնում է, որ Իրանի հրթիռային ծրագիրը չի համապատասխանում ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւին»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Ագնես Ֆոն Դեր Մյուլը։

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ Իրանը տիեզերք իրանական արտադրության հրթիռներով երկու արբանյակ կուղարկի։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси