Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության

Երևանում նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության

17:58 | 11.01.2019 | Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթությանն անցման ծրագրերի համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ, որը վարել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են՝ ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Կարևորելով համընդհանուր ներառական կրթության անցումը` Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է.

«Մենք պետք է կարողանանք յուրաքանչյուր երեխայի կարիքին համապատասխան կրթություն կազմակերպել՝ որպես նպատակ ամրագրելով կրթական ծառայությունների որակի բերալավումը»:
 
Նիստի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքի դպրոցների՝ համընդհանուր ներառական կրթության անցման հայեցակարգն ու  ծրագիրը: Ըստ սահմանված ժամանակացույցի` 2019 թվականի ընթացքում Երևանում նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Այդ նպատակով ներկայումս մայրաքաղաքում գործող 11 հատուկ դպրոցները վերակազմակերպվելու են ռեսուրս- կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների:
 
Կատարվելու է հատուկ և ընդհանուր հանրակրթական դպրոցների աշակերտների կրթական կարիքների առաջնային գնահատում և, ըստ երեխայի կրթական կարիքի, ուղղորդում դեպի հանրակրթական դպրոց կամ վերոնշյալ կենտրոններ:
 
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանում նախատեսվող համընդհանուր ներառման ժամանակացույցին և դրանից բխող մի շարք խնդիրների:
 1

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси