ԵԽ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուների թիվը հասել է 4-ի

ԵԽ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուների թիվը հասել է 4-ի

17:55 | 11.01.2019 | Քաղաքականություն

Ստրասբուրգում վերջնականապես որոշվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուները: Վերջին պահին առաջադրվել է ևս երկու թեկնածու:
 
Նախօրեին թեկնածուների թիվը երկուսն էր՝ Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիեն Ռեյնդերսը և Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը:
 
Եվրոպայի խորհրդում РИА Новости-ի զրուցակիցներից մեկը պատմել է, որ հինգշաբթի թեկնածուների առաջադրման վերջին ժամկետն է: Մեկ այլ զրուցակից նշել է, որ «տեսականորեն կարող է ևս մեկ թեկնածու լինել, բայց քիչ հավանական է»:
 
Դրա հետ մեկտեղ, գործակալության տվյալով, թեկնածությունների ներկայացման «դեդլայնից» մի քանի ժամ առաջ առաջադրվել է ևս երկու թեկնած՝ Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը և հույն քաղաքական գործիչ Դորա Բակոյանին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси