Ստաս Միխայլովը Երևանում կներկայացնի «Ես և Դու» համերգային ծրագիրը

Ստաս Միխայլովը Երևանում կներկայացնի «Ես և Դու» համերգային ծրագիրը

17:51 | 11.01.2019 | Մշակույթ

Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երևանում: Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մեր երկրում կներկայացնի իր՝ «Ես և Դու» համերգային ծրագիրը:

Ստաս Միխայլովի յուրաքանչյուր ելույթ նման չէ նախորդին:  Նրա երգացանկը բավականին ընդարձակ է, ընդգրկում է դանդաղ, լիրիկական երգերից մինչև պարային ստեղծագործություններ: Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ՝ նոր կերպարում։

Համերգի ժամանակ կհնչեն ոչ միայն հիթեր, այլև արտիստի տրամադրությունն ու ներաշխարհն արտացոլող նոր ստեղծագործություններ։

Ստաս Միխայլովն առաջին անգամ չէ հանդես գալիս Հայաստանում: Նա այստեղ արդեն իսկ ելույթ է ունեցել երկու համերգով: Ապրիլի 2-ին սպասվող իրադարձությունն արտիստի թվով 3-րդ համերգն է մեր երկրում:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси